Ինչ օպերացիոն համակարգ է օգտագործում Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային համակարգչում

Ինչ օպերացիոն համակարգ է օգտագործում Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային համակարգչում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգտագործում է հնացած Windows XP օպերացիոն համակարգ իր աշխատանքային համակարգչում։ Նման եզրակացության են եկել բրիտանական լրատվամիջոցները, ուսումնասիրելով վերջին մեկ ամսվա ընթացքում Պուտինի լուսանկարները։ Դրանցից մեկում Պուտինը պատկերված է աշխատանքային համակարգչի դիմաց, որի էկրանին պատկերված է եղելԿրեմլը։ Daily Mail-ը ուշադրություն է դարձրել, համակարգչին Windows XP օպերացիոն համակարգ է եղել տեղադրված։ Ուշագրավ է այն, որ Պուտինն օգտվում է այդ համակարգից այն դեպքում, երբ Microsoft-ը դեռ 2014 թվականին է հայտարարել, որ այլեւս չի թարմացնելու այն եւ հնացած վարկածից օգտվելն ապահով չէ։ Բացի այդ, նա չի կարող փոխել օպերացիոն համակարգը, քանի որ Windows XP-ն անվտանգության սերտիֆիկատ ստացել է հատուկ ծառայությունների կողմից դեռ 2001 թվականին։