Հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն

Հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը  շարունակվելու են Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ Որոտանում (Կուբատլու):

«Աշխատելու են երկուական  խմբեր, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասաց Հունան Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1235 զոհված զինծառայողի աճյուն: