Էդմոնի (Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպանը) վերջին երկու հայտարարությունները երկու հետաքրքիր պատմություն են հիշեցնում

Էդմոնի (Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպանը) վերջին երկու հայտարարությունները երկու հետաքրքիր պատմություն են հիշեցնում

Էդմոնի (Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպանը) վերջին երկու հայտարարությունները երկու հետաքրքիր պատմություն են հիշեցնում։

Առաջինը, հայրը որդուն անընդհատ զգուշացնում է` տղա ջան, եթե շարունակես չսովորել ու երկուսներ շալակել, կմնաս նույն դասարանում։ Տարվա վերջում, երբ հոր կանխատեսումն իրականանում է, որդին բարկացած բողոքում է հորը` պապ, դու ես մեղավոր, եթե դու չասեիր, դա չէր լինի։

Երկրորդ պատմությունը։ Ինքնաթիռը վթարային վիճակում է և հրամանատարը հայտնի աճպարարին խնդրում է զբաղեցնել ուղեւորներին։ Նա էլ ասում է` ժողովուրդ տեսեք ինչ ֆոկուս եմ անելու` հիմա ինքնաթիռի աջակողմյան շարժիչը կբռնկվի։ Բոլորը տեսնում են, որ իրոք շարժիչը այրվում է։ Աճպարարը շարունակում է` իսկ հիմա նայեք ձախ, կայրվի ձախ շարժիչը և իրոք այն նույնպես սկսում է այրվել, իսկ ինքնաթիռը սկսում է ընկնել։ Այդ ժամանակ հուսահատված ուղեւորներից մեկը դիմում է աճպարարին` ախպեր ջան, քո արած ֆոկուսը քեզ դու՞ր եկավ։

Արսեն Բաբայան