Փաստաբանն ահազանգում է խոշտանգման դեպքի մասին

Փաստաբանն ահազանգում է խոշտանգման դեպքի մասին

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում երևում է, որ մի երիտասարդ տղամարդու քննչական բաժնից իջեցնում են ու մեքենա տեղափոխում սավանով։

«Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները: Մանրամասները հաջորդիվ»,-գրել է փաստաբանը։