Աջակցում է միասնական բանակ ստեղծելու գաղափարին

Աջակցում է միասնական բանակ ստեղծելու գաղափարին
Եվրամիությունում ավելի ու ավելի բարձր են սկսում խոսել համաեվրոպական բանակ ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է Ren.TV-ն՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այս գաղափարին աջակցում է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։



Իհարկե, հայտարարությունները հնչեղ են, սակայն պարզ է նաեւ, որ նոր համաեվրոպական բանակը չի կարողանա փոխարինել ՆԱՏՕ-ին։ Հանդես գալով ԵՄ ապագայի մասին ելույթով՝ Մերկելն անդրադարձել է նաեւ եվրոպական ամենացավոտ խնդրին՝ միգրացիոն ճգնաժամին։ Գերմանիայի կանցլերն առաջարկել է միգրանտների ընդունման միասնական կանոններ սահմանել, որպեսզի երկրորդային միգրացիային հատուկ երեւույթներից հնարավոր լինի խուսափել։