ԵՊՀ ՈւԽ-ն իր լեգիտիմությունը ապացուցելու համար ստորագրահավաք է սկսել

ԵՊՀ ՈւԽ-ն իր լեգիտիմությունը ապացուցելու համար ստորագրահավաք է սկսել
Ինչպես հայտնի է, ԵՊՀ ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» նախաձեռնության միջև լուրջ հակասություններ են սկսել։ Վերջինս ԿԳ նախարարության աջակցությամբ ցանկանում է լուծարել ՈւԽ-ն և նոր ընտրություններ անցկացնել։ Բանն այն է, որ ուսանաղական կառույցը լրիվ վերջերս է վերկազմավորվել, սակայն «Ռեստարտ» նախաձեռնության անդամները պնդում են, որ այն լեգիտիմ չէ։



Ուսանողական խորհուրդն էլ իր հերթին ստորագրահավաք է սկսել ֆակուլտետներով՝ անդամներին հանձնարարելով հնարավորիս շատ ստորագրություններ հավաքել, որպեսզի իրենց լեգիտիմությունը կարողանան ապահովել։ Որպեսզի Ուխ-ն ցույց տա, որ ապօրինի չէ, անդամներն ու նախագահները ապօրինի չեն ընտրված, ստորագրահավաք է կազմակերպում ֆակուլտետների կուրսերում, որ, օրինակ, տվյալ ֆակուլտետի ընտրված անդամներին ու պատվիրակներին կուրսն է քվեարկել, այլ ոչ թե ճնշման տակ է եղել ընտրությունը։



Այսինքն ստորագրելով ուսանողը հաստատում է, որ տվյալ մարդկանց ինքն է ընտրել կամ այս պահին դեմ չէ, իր վստահությունն է հայտնում, որ տվյալ անդամը կամ պատվիրակը ՈւԽ-ում ներկայացնի կուրսի կամ ֆակուլտետի շահերը։