Ուսուցիչների մի մասը չի կարողացել լուծել մասնագիտական որակավորման թեստերը

Ուսուցիչների մի մասը չի կարողացել լուծել մասնագիտական որակավորման թեստերը
Ռուսաստանում մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցիչների գրեթե 50 տոկոսը չի կարողացել լուծել մասնագիտական որակավորման թեստերը։ Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանի ժողովուրդների հոգեւոր բարոյական մշակույթի հիմունքներ դասավանդողներին։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Рособрнадзор-ի հրապարակած տվյալները։ Ուշագրավ է այն, որ թույլ է նաեւ հետեւյալ առարկաները դասավանդողների մասնագիտական կարողությունները՝ պատմություն, տնտեսագիտություն, Ռուսաստանն աշխարհում, ռուսաց լեզու եւ գրականություն։ Այստեղ անբավարար արդյունքներ են ունեցել ուսուցիչների 25 տոկոսը։ Լավագույն արդյունքներ ունեցել են հասարակագիտության եւ իրավունքի ուսուցիչները։