Դիտորդը բողոքում է քաղաքապետի եղբորից․ տեսանյութ

Դիտորդը բողոքում է քաղաքապետի եղբորից․ տեսանյութ
«Արմավիրի զարգացման կենտրոն» կազմակերպության դիտորդ Լիանա Սարգսյանը «Հրապարակին» հաղորդում է, որ երեկ Էջմիածնում կայացած համայնքապետի ընտրությունների ժամանակ թիվ 14/12 ընտրատեղամասում այլևս քաղաքապետ Դիանա Գասպարյանի եղբայրը՝ Ժորա Գասպարյանը, ով նրա վստահված անձն է եղել, խոչընդոտել է դիտորդների աշխտանքին, դեպքը, Լիանա Սարգսյանի փոխանցմամբ, տեղի է ունեցել ժամը 16։30-ի սահմաններում։ Լիանա Սարգսյանը նաև տեսանյութ է ուղարկել, իսկ մեզ հետ զրույցում նա պատմեց հետևյալը․



«Նշեմ, որ ըստ իս, ընտրախախտում էր դա, երբ քվեատուփին մոտեցել էին 2 անձ, նախապես մեկը գրանցվել էր որպես օգնող, բայց ես նկարեցի և արձանագրեցի, որ քվեարկում էր տատիկի փոխարեն։ Այդ ամենը համարելով ընտրախախտում՝ ես փորձեցի գրանցամատյանում արձանագրել, այդ ընթացքում Դիանա Գասպարյանի եղբայրը մոտենում է ինձ և մեծ աղմուկ է բարձրացնում այնտեղ՝ նշելով, որ ես նկարելու իրավունք չունեմ, բացի այդ՝ փորձում է իշխանություն գործադրել հանձնաժողովի անդամների վրա, նրանց ցուցումներ է տալիս, թե ինչու մարդկանց չեն ասում, որ մեկը չի կարող մյուսի փոխարեն քվեարկել։ Ինձ ասում է՝ Դուք՝ որպես դիտորդ, ինչո՞ւ մարդուն չեք ասում, որ չի կարող մեկը մյուսի փոխարեն քվեարկել, ես էլ, իր հարցին ի պատասխան, ասում եմ , որ ես պարզապես դիտորդ եմ և պետք է պարզապես գրի առնեմ, և իմ գործառույթի մեջ է մտնում նաև նայելն ու գրի առնելը։ Այսպես մի 30 րոպե նա լարված իրավիճակ էր ստեղծում ընտրատեղամասում։



Ես իհարկե հետո այս դիտարկումը գրի առա, ձևակերպեցի, որ հանձնաժողովի անդամներին զգուշացրել եմ, որ մարդկանց տեղյակ պահեն, որ մեկը մյուսի փոխարեն չքվեարկեն։ Ես նամ բան էլի էի նկատել, գրի էի առել գրանցամատյանում, սակայն տարբերությունը այն էր, որ նախապես տեղյակ չէին պահել, որ մեկը մյուսին պետք է օգնի։ Ամեն դեպքում Դիանա Գասպարյանի եղբայրը մոտ 25-30 րոպե ընտրատեղամասում մեծ աղմուկ բարձրացրեց, այսինքն՝ լարվածություն ստեղծեց։ Նա խոչնդոտում էր իմ դիտորդական աշխատանքը։ Այնուհետև նա իմ դիտարկման տակ գրի առավ հետևյալը, որ իմ դիտարկումը անվավեր համարվի, քանի որ այն իբրև անտեղի է, քանի որ ըստ ԸՕ-ի եթե գրանցվում է որպես օգնող, կարող է մյուսի փոխարեն քվեարկել։ Նա ամբողջ ընթացքում ինձ հետ շատ անհարգալից էր վարվում, վիրավորական բառեր չէր ասում, բայց անհարգալից տոնով էր խոսում, փորձում էր ճշտել իմ ով լինելը , և ,ականատեսների վկայությամբ, ճշտելով իմ անուն- ազգանունը, զանգահարում է ինչ-որ մեկին ու փորձում է իմանալ, թե ես որտեղի բնակիչ եմ , ով եմ, ինչ կազմակերպություն եմ ներկայացնում։ Ինչ-որ սպառնալից արհամարական ձևով նա այդ ընթացքում ինձ հետ խոսեց և խոչնդոտց իմ՝ դիտորդի աշխատանքը։ Ես նաև ցանկանում եմ հավելել, որ այդ ընթացքը ձայնագրել էր դիտորդներից մյուսը, և ուղարկել ինձ, պարզապես այնտեղ ամբողջ ընթացքը նկարահանված չէ, և երևում է, թե ինչպես է Դիանա Գասպարյանի եղբայրը խելակորույս գնում- գալիս է ամբողջ տեղամասով մեկ և լարված իրավիճակ ստեղծում, այսինքն՝ ինչքան ինքն է լարված, այնքան էլ լարված իրավիճակ է ստեղծում հանձնաժողովի անդամների ու դիտորդներ միջև»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Լիանա Սարգսյանը։



Նշենք, որ «Հրապարակը» դեպքի առնչությամբ փորձեց կապ հաստատել նաև Ժորա Գասպարյանի հետ, սակայն կապը չստացվեց։ Ժորա Գասպարյանի հետ կապ հաստատելու դեպքում՝ կներկայացնենք նաև նրա պարզաբանումը։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44504180_344254299485023_2103623643836710912_n.jpg?_nc_cat=101&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=2e2e4a27c09aebd352a6bb4251010eab&oe=5C8639D3)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44786406_1163985867082669_3845672751440330752_n.jpg?_nc_cat=104&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=694dd82bf4505ce16473afa5fcdd5dcb&oe=5C85F661)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44526567_1911060462536215_8013029615524118528_n.jpg?_nc_cat=103&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=e201df6f52d498a0de520a85a990f654&oe=5C85C7F9)