Սասուն Միքայելյանը Հրազդանում «քնած» 8000 ձայն ունի, որը հեշտ-հանգիստ որդուն քաղաքապետ կդարձնի

Սասուն Միքայելյանը Հրազդանում «քնած» 8000 ձայն ունի, որը հեշտ-հանգիստ որդուն քաղաքապետ կդարձնի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում եւ Արմավիրում մասնակցել է «ՔՊ» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու՝ Դավիթ Խուդաթյանի եւ Դիանա Գասպարյանի նախընտրական հանրահավաքին: Նիկոլ Փաշինյանը կլինի նաեւ Կապանում, բացի աշխատանքային քննարկումներից, կմասնակցի «ՔՊ» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու՝ Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին:



ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բոլոր համայնքներում սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, բացի Հրազդանից, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է: Նա Սեւակ Միքայելյանի մասին ասել է, որ շատ սիրում և հարգում են և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին, սակայն լավ չի, որ** **քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում:



Այս ամենից կարելի է երկու եզրակացություն անել՝ կա՛մ իսկապես լուրջ խնդիրներ կան ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ որդու առաջադրման հարցում, կա՛մ՝ Նիկոլ Փաշինյանի խաղն է Հրազդանում: Երրորդն էլ կա՝ ինքն այնքան թույլ է, որ դեմ էր Սասուն Միքայելյանի որդու առաջադրմանը, սակայն ոչինչ չի կարողացել անել, որ նա չառաջադրվի, անգամ՝ այլընտրանքային թեկնածու չի համարձակվել առաջադրել։



2016թ.-ին Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետն էր, եւ իր աչքով տեսավ, թե ինչքան մեծ թիմ ունի Սասուն Միքայելյանը: 2016թ.-ին քաղաքապետի ընտրություններում, Սասուն Միքայելյանը ստացել էր 10 հազար 158 քվե: Մյուս կողմից՝ նա ուզում է տարանջատվել Միքայելյանից եւ նրա գործունեությունից, ով այս մարզում դարձել է հիմնական «ասողը» եւ վաղ թե ուշ ժողովրդի զայրույթին է արժանանալու։ Ի դեպ, Սասուն Միքայելյանը Հրազդանում «քնած» 8000 ձայն ունի, որը հեշտ հանգիստ որդուն քաղաքապետ կդարձնի:



Նելլի Կարապետյան