Սեյրան Օհանյանը, զինվորականներ, քաղաքագետներ, բոլորը հրաժեշտ էին տալիս Խանդոյանին. լուսանկարներ

Սեյրան Օհանյանը, զինվորականներ, քաղաքագետներ, բոլորը հրաժեշտ էին տալիս Խանդոյանին. լուսանկարներ
Այսօր Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը։



Մարդկանց հոսքը ժամեր շարունակ չէր դադարում, ներկա էին փաստաբաններ, «Սասնա ծռերի» անդամները` Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, քաղաքագետներ եւ հարյուրավոր զինվորականներ։



Հոգեհանգստին եկել էր նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ծաղկեպսակ էր ուղարկվել վարչապետի կողմից։



Նշենք, որ Խանդոյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` Եռաբլուրում։ Նա մահացել է հոկտեմբերի 9-ին, նախնական վարկածով` սրտի կաթվածից։ Խանդոյանը 2016 թվականի հուլիսից կալանավորված էր Սասնա ծռերի գործի շրջանակում, օգոստոսին դատարանը նրա խափանման միջոց կալանավորումը փոխել էր պատգամավորների անձնական երաշխավորությամբ։



**Աննա Պապիկյան**