Բացահայտման բացահայտում

Բացահայտման բացահայտում
Վերջին 2-3 ամիսների ընթացքում բացահայտված դեպքերը, ամենօրյա լուրերը սարսուռ են առաջացնում, թե ինչպես երբեմնի ժողովրդավարության կղզյակի համբավ ձեռք բերած մեր երկիրն անցած 20 տարիներին ավերվեց: Քիչ է ասել՝ ավերվեց․ այնպես խոշտանգեցին, որ պետականության հետքն անգամ չմնաց:



100 օրական նոր կառավարությունը փորձում է բոլոր ոլորտներում կարգուկանոն հաստատել, հունի մեջ դնել` սկսելով զրոյական նիշից: Որոշ դեպքերում` բացասական նիշից:



Պետք չէ ժամանակից առաջ անցնել, շտապողականություն դրսեւորել: Այս կարճ ժամանակահատվածում պետք չէ նոր կառավարությանն անհնարն ակնհայտ դարձնելու պահանջ ներկայացնել: Իսկ ծրագրային բարեփոխումների խնդրում` չուշանալ:



Պետք է, անհրաժեշտ է առանց որեւէ ակնկալիքի աջակցել…



**Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ**