Գերմանիայում նացիստական սիմվոլիկայով համակարգչային խաղ են թույլատրել թողարկել

Գերմանիայում նացիստական սիմվոլիկայով համակարգչային խաղ են թույլատրել թողարկել
Գերմանիայում թույլատրել են թողարկել համակարգչային խաղ, որի մեջ առկա է նացիստական սիմվոլիկա։ Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը։ Գերմանիայի ծրագրային ապահովման եւ կարգավորման պետական գերատեսչական մարմինը՝ USK-ն, որոշել է, որ այն վիդեոխաղերը, որոնցում առկա է նացիստական սիմվոլիկա, պետք է ենթարկվեն լրացուցիչ տարիքային ցենզի, փոխանակ երկրի տարածքում լիակատար արգելքին։



Միաժամանակ նշվում է, որ արգելված սիմվոլիկան պետք է սոցիալական առումով ադեկվատ կիրառություն ունենա վիդեոխաղերի մեջ, ինչը նշանակում է, որ նացիստական սիմվոլիկան, օրինակ, պետք է ընդամենը օգնի պատմական վերականգնումների համար կամ էլ ունենա զուտ գեղարվեստական կամ գիտական նպատակներ։