Բողոքի ակցիաներ Ռումինիայում. կան հարյուրավոր տուժածներ

Բողոքի ակցիաներ Ռումինիայում. կան հարյուրավոր տուժածներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում են բողոքի ակցիաները։ Ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը եւ արտահերթ պառլամենտական ընտրություններ։ Ինչպես հայտնում է Agerpres լրատվական գործակալությունը, ցույցերի ընթացքում տեղի են ունեցել նաեւ բախումներ։



Կա 440 տուժած։ Տուժածներից 24-ը իրավապահներ են, իսկ 65-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Մնացածը բուժօգնություն են ստացել տեղում։ Հաղորդվում է նաեւ, որ իրավապահները ցույցերը ցրելիս կիրառել են արցունքաբեր գազ։