Նախնական տվյալներով՝ Մարտի 1-ին զենք կիրառել են Հովիկ Աբրահամյանի թիկնապահները (տեսանյութ)

Նախնական տվյալներով՝ Մարտի 1-ին զենք կիրառել են Հովիկ Աբրահամյանի թիկնապահները (տեսանյութ)
Նախնական տվյալներով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող նախկին գործարանում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքը կիրառվել է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ այդ զենքերը օգտագործվել են թիկնապահների, կողմնակիցների կողմից․



«Ես չեմ կարող ասել, որ դրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են, կարող եմ միայն ասել, որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են անձինք, որոնք եղել են թիկնապահներ, կողմնակիցներ եւ այլն»։



ԱԱԾ տնօրենը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում է, իսկ հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, այդ հարցով պետք է դիմել ՀՔԾ-ին։



_Մանրամասները՝ տեսանյութում։_



**Աննա Պապիկյան**