Լեբրոն Ջեյմսը քննադատել է Թրամփին՝ սպորտը չարանենգ նպատակների ծառայեցնելու համար

Լեբրոն Ջեյմսը քննադատել է Թրամփին՝ սպորտը չարանենգ նպատակների ծառայեցնելու համար
Ազգային բասկետբոլի ընկերակցության քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հրապարակման, նախագահ Թրամփը սպորտը օգտագործել է սեփական շահերի օգտին՝ այդպիսով այն ծառայեցնելով չարանենգ նպատակների համար։



«Վերջին մի քանի ամիսներին ես նկատել եմ, որ նա օգտագործում է սպորտը, որպեսզի բաժանի մեզ, եւ դա ես չեմ կարող հասկանալ։ Ես չեմ կարող ուշադրություն չդարձնել այդ իրողությանը եւ չեմ կարող լռել»,- ասել է Լեբրոնը։ Լեբրոնը նաեւ պատմել է սպորտի՝ իր կյանքում ունեցած դերակատարության մասին։



«Սկսելով զբաղվել սպորտով՝ ես առաջին անգամ հայտնվեցի սպիտակ մարդկանց կողքին։ Ես հնարավորություն ունեցա ծանոթանալու նրանց հետ, իմանալու նրանցից ավելի շատ գիտելիքներ, նրանք էլ իմ մասին շատ բան իմացան։ Մենք դարձանք լավ ընկերներ, եւ ես ասացի․ «Այդ ամենը սպորտի շնորհիվ»,-անկեղծացել է Լեբրոնը։