Մենք թերացած ենք մեր առաքելության մեջ․ Տեր Արմեն քահանա (տեսանյութ)

Մենք թերացած ենք մեր առաքելության մեջ․ Տեր Արմեն քահանա (տեսանյութ)
Երեկ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով։ Ելույթով հանդես եկավ Հայ առաքելական եկեղեցու՝ Արևմտյան Եվրոպայի պատվիրակության հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը։Նա իր խոսքը սկսեց աղոթքով, իսկ հետո մեջբերում արեց Ծննդոց գրքից՝ակնարկելով, որ հոգևորականները թերացել են իրենց աշխատանքում․



«Բանանք առաջին գիրքը Սուրբ Գրքի, և դա Ծննդոց գիրքն է, և 6-րդ գլխում 6-րդ համարը կըսե՝ «Աստված զղջաց մարդը ըստեղծելուն», հակառակ, որ Սուրբ Գիրքը կըսե՝ «Աստված շատ սիրեց մարդը, երբ որ ստեղծեց», ինչո՞ւ սիրեց, որովհետև ստեղծեց զայն իր պատկերով և իր նմանությամբ։ Բայց մարդը մեղքի մեջ ըլլալով, սատանեյեն խաբվելով՝ ոչնչեցուց այդ աստվածային պատկերը, և իր մեջ մտավ սատանան։ Բայց Աստված չլքեց իր ստեղծած մարդը և Աստված ուզեց ևս մեկ անգամ այդ մարդուն վերադարձնել իր պատկերին, իր նմանության, այն ինչով, որ ինքզինքը ստեղծած է, և փորձեց Աստված։ Փորձեց Մովսեսով, Աբրահամով, մարգարենորով և այլն, և, իվերջո, երբ ժամանակին լրումը հասավ, Աստված ղրկեց իր միածին որդին, որպեսզի բոլոր այն, որ հավատա իրեն, փրկվի։ Սիրելիներ, ամենամեծ ցավը Աստծո սրտին և Աստծո հոգին այն է, երբ մարդ կենա մեղքին մեջ, երբ մենք մեղքին մեջ կենանք, մեկ անգամ ևս Քրիստոս խաչած կըլլանք, և անոր համար Աստված ղրկեց հովիվներ․․․ այս է յուաքանչյուր հոգևորականի պարտականությունը։ Եվ այսօր մենք ձեզ կխոստովանինք, մենք թերացած ենք մեր առաքելության մեջ․․․»



Մանրամասն՝ տեսանյութում։