Վերանայել բանկերի վարկային ծրագրերը

Վերանայել բանկերի վարկային ծրագրերը
Մեր խմբագրության միջոցով ՀՀ նորընտիր իշխանություններին է դիմել Հայաստանի քաղաքացի Լիանա Ղազարյանը։ Նրա նամակը տպագրում ենք ստորեւ․



«Ներկայիս գործող իշխանությունը պետք է շարունակի աշխատել եւ իրականացնել այնպիսի նպատակներ ու ծրագրեր հանուն Հայաստանի ժողովրդավարացման եւ զարգացման, քաղաքական գործունեությունը ծավալի այնպիսի ռիսկերով, որ այն դառնա լուսավոր Հայաստան դառնալու ուղղություններից մեկը։



Ներկայիս խնդիրների համալիր լուծման գլխավոր պրոբլեմներից մեկը հայ ժողովրդի ապրելակերպն է, որի գլխավոր բանալին ժողովրդավարական պետություն ստեղծելն է, որտեղ կան իրավունքի գերակայության զսպումներ, արդար դատարաններ, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար։



Առանձնացվող խնդիրներից մեկը վերաբերում է ՀՀ-ում գործող բանկերին եւ վարկային կազմակերպություններին, որտեղ առկա են մի շարք խնդիրներ թե՛ վերադաս մարմինների կողմից եւ թե՛ բանկերի վարկային կազմակերպությունների ղեկավարության կողմից մշակված կանոնակարգերում եւ մշակված ծրագրերում (խոսքը մարդկային գործոնի մասին է), ինչպես նաեւ վերջին ժամանակաշրջանում ընդունված վերաֆինանսավորման ծրագրերում, որոնք վերանայման անհրաժեշտություն ունեն։ Ներկա պետությունը կարող է դառնալ ուժեղ ժողովրդավարական պետություն, եթե իշխանությունը հաշվի է առնում ժողովրդի կարծիքը եւ առաջարկները, իսկ գործող օրենքներում եւ ծրագրերում փոփոխություններ մտցնելով՝ կարող է բավարարել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջները»։