«Անասնաֆերման» ի՞նչ է

«Անասնաֆերման» ի՞նչ է
Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում, ինչո՞վ է պայմանավորված, որ հեղափոխությունից հետո կարծես ակտուալ է դարձել Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վիպակը նորից կարդալը եւ այս օրերին շատերն են վերընթերցում, ցիտում այն։ «Մի քիչ ավելի կոնկրետ, էլի, խնդրում եմ», շփոթվեց նախարարը։



«Կարդացե՞լ եք «Անասնաֆերմա» վիպակը»․ «Ոչ, դրա համար եմ ասում», ասաց նախարարը։ «Լավ, ուրեմն խորհուրդ կտամ կարդալ, որ հետո պատասխանեք հարցիս»։ «Շատ շնորհակալ եմ, որ այլ խորհուրդներ լինեն, էլի կընդունեմ»,- սիրահոժար ասաց սփյուռքի նախարարը։