Ինչ անպատշաճություն են թույլ տվել Բեքհեմն ու արքայադուստր Բեաթրիսը արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին

Ինչ անպատշաճություն են թույլ տվել Բեքհեմն ու արքայադուստր Բեաթրիսը արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին
Դուքս եւ դքսուհի Սասեքսցիների հարսանեկան արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ նախօրեին Ս. Գեորգ Վինձորցու ժամատանը, ներկա էր նաեւ նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը: Ինչպես հայտնում է «Советский спорт» հանդեսը, արարողության ժամանակ 43-ամյա Բեքհեմն ու արքայադուստը Բեաթրիսը՝ Եղիսաբեթ երկրորդ թագուհու որդու ավագ դուստրը, խախտել են պալատական արարողակարգը եւ ծամոն են ծամել: Արքայադստեր եւ Բեքհեմի պահվածքը հատկապես սոցիալական ցանցերում դժգոհությունների առիթ է դարձել: Հիշեցնենք, որ հարսանիքին ներկա էին նաեւ դերասաններ Ջորջ Քլունին եւ Թոմ Հարդին, թենիսիստուհի Սերենա Վիլյամսը, հեռուստահաղորդավար Օփրահ Ուինֆրին եւ շատ ուրիշներ: