Կոչ են արել վերջ դնել ռուս գերմանական հարաբերությունների «սառցե դարաշրջանին»

Կոչ են արել վերջ դնել ռուս գերմանական հարաբերությունների «սառցե դարաշրջանին»
Գերմանիայի Ձախերի կուսակցության պառլամենտական խմբակցության համանախագահ Սառա Վագենկնեխտը հայտարարել է, որ ռուսների հետ գործակցությունը կօգնի անվտանգության կարադակի բարձրացմանն ու զինաթափմանը, եւ համապատասխանում է լիովին Եվրոպայի շահերին: Այս մասին գերմանացի բունդես պատգամավորը ասել է Neue Osnabruecker Zeitung պարբերականի հետ զրույցի ընթացքում: Պատգամավորը ասել է, որ հակառուսական սանկցիաները վնասում են գերմանական ընկերություններին եւ Եվրոպային, ուստիեւ դրանք պետք է չեղարկել: Նա նաեւ կոչ է արել վերջ տալ ռուս-գերմանական հարաբերությունների «սառղե դարաշրջանին», թեեւ չի ողջունում Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ գտնում է, որ Մոսկվայի գործողությունները այնքան էլ ճիշտ չեն Սիրիայում: Դրանով հանդերձ, Սառա Վագենկնեխտը նկատել է, որ եթե քննադատում է Մոսկվային նա, ով ինքն է խախտումներ անում միջազգային իրավունքի, ապա դա արդեն մի տեղակ կեղծավորություն է: