«Մեդիա ոլորտում առկա են նաև մի շարք այլ լուրջ մարտահրավերներ»․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
![«Մեդիա ոլորտում առկա են նաև մի շարք այլ լուրջ մարտահրավերներ»․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը](https://hraparak.am/uploads/images/S1zQXbMRz.jpg)
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ ընտրվելու և պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հույս ենք հայտնում, որ նոր կառավարությունը արմատական բարեփոխումներ կիրականացնի Հայաստանում։
Համոզված ենք, որ այդպիսի բարեփոխումների կարիքն առկա է նաև ԶԼՄ-ների և տեղեկատվության ազատության ոլորտներում։ Վերջերս ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններ անհիմն սահմանափակում են կառավարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խախտում տեղեկություններ ստանալու և տարածելու հիմնարար իրավունքը։
Այդպիսիք են, օրինակ, ս. թ. մարտի 23-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ։ 2015 թ. դեկտեմբերին «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով էլ՝ պետական գաղտնիքների շարքին դասվեցին երկրի առաջին երեք դեմքերի՝ վարչապետի, նախագահի և ԱԺ խոսնակի գործունեությանը վերաբերող գնումները, ինչը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի։
Մենք տասնամյակներ շարունակ բարձրաձայնում ենք հեռարձակման ոլորտին վերաբերող խնդիրները և պնդում, որ արմատապես պետք է վերանայվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և բարեփոխվեն հարաբերություններն այս դաշտում։ Սակայն մեր փորձագիտական կարծիքն ու օրենսդրական առաջարկները, որպես կանոն, անտեսվել են, քանզի իշխանությունները ձգտել են պահպանել ստատուս-քվոն՝ իրենց կողմից վերահսկվող ոլորտում։ Հայկական հեռուստաեթերի բոլոր արատները ցայտուն կերպով երևացին նաև թավշյա հեղափոխության՝ հատկապես առաջին շաբաթվա իրադարձությունները լուսաբանելիս։
Մեդիա ոլորտում առկա են նաև մի շարք այլ լուրջ մարտահրավերներ. ԶԼՄ-ների կենտրոնացման և սեփականության թափանցիկության խնդիրներ, քաղաքականացված գովազդային դաշտ, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների և օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումների անպատիժ մնացած բազմաթիվ դեպքեր և այլն։
Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ ակտիվորեն մասնակցելու տեղեկատվության ազատության և ԶԼՄ-ների ոլորտներին վերաբերող օրենսդրական և գործնական բարեփոխումներին՝ դրան ծառայեցնելով մեր գիտելիքն ու փորձը։ Ուստի նորընտիր վարչապետին առաջարկում ենք հանդիպում կազմակերպել մեզ հետ՝ վերոհիշյալ խնդիրներն ու հնարավոր լուծումներն առավել մանրամասն քննարկելու համար։
**ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ**
**ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ**
**ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ**
**ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ**
**ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ**
**ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ**
**ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ**
**«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ**
**«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ**
**ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ**

Կարծիքներ