Գերմանիայում հույս ունեն, որ Անգելա Մերկելը ներկա կլինի Մունդիալի խաղերին

Գերմանիայում հույս ունեն, որ Անգելա Մերկելը ներկա կլինի Մունդիալի խաղերին
Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավար Ռեյնհարդ Գրինդելը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցում հույս ունեն, որ կանցլեր Անգելա Մերկելը կգնա Ռուսաստան` ներկա լինելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերին: Այս մասին հայտնում է Nordwest Zeitung պարբերականը: Նշենք, որ դեռեւս Գերմանիայի կանցլերը չի հստակեցրել, թե կայցելի արդյոք Ռուսաստան, թե ոչ ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնության խաղերին ներկա լինելու: Նշենք, որ հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման դեպքից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ էր արել բոյկոտել Ռուսաստանում տեղի ունենալիք այս տարվա Մունդիալի խաղերը: