«Հրապարակ»․ Այսօր իրականացնելու են «Մերժիր Սերժին» անունը կրող երթը․ Դավիթ Սանասարյան

«Հրապարակ»․ Այսօր իրականացնելու են «Մերժիր Սերժին» անունը կրող երթը․ Դավիթ Սանասարյան
Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցավ «Հանուն Հայաստան պետության ճակատի» հանրահավաքը։ Ճակատի անդամներն իրենց ելույթներում անդրադարձան «Սասնա ծռերի» դատավարությանը, ինչպես նաեւ օրերս Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությանը՝ ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ։ Նրանք տեղեկացրին, որ ապրիլի 9-ից սկսելու են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման շուրջօրյա գործողություններ։



Հանրահավաքի ավարտին ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ այսօր երիտասարդներն իրականացնելու են «Մերժիր Սերժին» անունը կրող երթը, որը կմեկնարկի ժամը 14։00-ին՝ Թամանյանի արձանի դիմացից։ Լուսանկարում մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներն են։ Հիշեցնենք, որ նստացույցը սկսել է Վոլոդյա Ավետիսյանը։