Տարածաշրջանում մնացել ենք մենք, որպեսզի կողմնորոշվենք

Տարածաշրջանում մնացել ենք մենք, որպեսզի կողմնորոշվենք

ՌԴ ուղեծրում մնալով՝ ՀՀ-ն փորձում էր պաշտպանել Արցախը։ Մտածելով՝ ոչինչ, որ տնտեսության առումով հետամնաց կլինենք, որ մարդու իրավունքների առումով խնդիրներ կունենանք, բայց գոնե ԼՂ առումով մեր հայրենակիցների խնդիրները կլուծվեն։ 2020-ից հետո պարզ դարձավ, որ մեր մոտեցումները և ՌԴ-ի մոտեցումները տվյալ խնդրի վերաբերյալ տարբեր են: Այո, մինչև 2020 թվականը մենք մտածում էինք՝ քանի որ ունենք ԼՂ հարց, ՀՀ-ի ինքիշխանության հարց, պետք է մնանք ռուսական ուղեծրում: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողովին իր ելույթում ասել է  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Հարևան երկրներից Վրաստանը ԱՄՆ-ի հետ է, Ադրբեջանը Թուրքիայի հետ է, նաև նրա շահերը համընկնում են ՌԴ-ի հետ։ Տարածաշրջանում մնացել ենք մենք, որպեսզի կողմնորոշվենք։ Եթե մնում ենք ՌԴ-ի հետ, մենք մնում ենք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին»,- ասել է նա: