Մյունխենում Ուկրաինան կմնար փողոցում, եթե Պորոշենկոն այնտեղ չլիներ. Լեոնիդ Կուչմա

Մյունխենում Ուկրաինան կմնար փողոցում, եթե Պորոշենկոն այնտեղ չլիներ. Լեոնիդ Կուչմա
Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ Ուկրաինան երբեք լլիարժեք պետություն չի եղել, իսկ այսօր նրա ժողովուրդը սարսափելի վատ վիճակում է, հաղորդում է Украина.ру- ն:  



«Ուկրաինան երբեք պետություն չի եղել այդ բառի իսկական իմաստով, իսկ այսօր ուկրաինացիների վիճակը սարսափելի է: Հսկայական պարտքեր` ովքե՞ր են դրանք վերադարձնելու»,- ասել է Կուչման:



Նրա կարծիքով` Ուկրաինան այս վիճակին են հասցրել Ռադայի պատգամավորներն ու իշխանական էլիտան, որոնք խոսում են առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին` մոռանալով, թե ինչ վիճակում են ժողովուրդն ու տնտեսությունը:



Կուչման նկատել է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում Ուկրաինան «կմնար փողոցում», եթե այնտեղ չլիներ Պորոշենկոն և չհիշեցներ, որ Եվրոպայի քարտեզի վրա նաև Ուկրաինա կա:



«Հավանաբար բոլորը կմոռանային մեր մասին: Այս մասին պետք է մտածել»,- հավելել է Կուչման: