Փհենչհանի Օլիմպիական խաղերի սերվերները ենթարկվել են հաքերային հարձակման

Փհենչհանի Օլիմպիական խաղերի սերվերները ենթարկվել են հաքերային հարձակման
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացքում Օլիմպիական խաղերի սերվերները երեկ, հանդիսավոր բացման արարողության ընթացքում, ենթարկվել են հաքերային հարձակման: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը: Նշվում է, որ հարձակման հետեւանքով որոշում է կայացվել փակել սերվերները, որի պատճառով խափանվել է Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքի աշխատանքը: Կայքը սկսել է գործել միայն այսօր առավոտվանից: Սերվերների փակման հետեւանքով շատ հանդիսատեսներ, որոնք նախապես ձեռք էին բերել էլեկտրոնային տոմսեր, չեն կարողացել տպել դրանք: Ներկայումս իրականացվում է քննություն պարզելու համար, թե կոնկրետ որտեղից են գործել հաքերները: