Մոսկվան Աստանայում կքննարկի Սիրիայի սահմանադրական փոփոխությունների հարցը

Մոսկվան Աստանայում կքննարկի Սիրիայի սահմանադրական փոփոխությունների հարցը
Սիրիայում առաջիկայում  սպասվող սահմանադրական փոփոխությունները կքննարկվեն Աստանայում տեղի ունենալիք Սիրիական կարգավորման բանակցությունների հերթական ռաունդի ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը: Ինչպես փոխանցում  է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Մոսկվայում կարծում են, որ ներկայումս կա անհրաժեշտություն գործընկերների հետ քննարկելու այն հարցերը, թե ինչպես է հնարավոր Սոչիում վերջերս կայացած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսում կայացրած որոշումները տեսական հարթությունից գործնական կյանքում իրականացնելը: Ըստ հաղորդման, Մոսկվան հատկապես ուշադրություն  է դրաձնելու Սահմանադրական կոմիտեի ձեւավորման աշխատանքներին, որը պետք է զբաղվի Սիրիայի սահմանադրական փոփոխություններով: