Արմեն Ամիրյան, ո՞ր «պատի ծակում ես»․․․

Արմեն Ամիրյան, ո՞ր «պատի ծակում ես»․․․
 



**Հայաստանի ազգային գրապալատի սյուներից է Հասմիկ Սաֆարյանը։ Բազմիցս է անդրադարձել այդ ցավոտ հարցին, բայց դեմ է առել պատի։ Նրա հոգու ճիչը քաղաքական գորշ ներկապնակի մեջ հոգևորը, մշակույթը պահպանելու անկեղծ փորձ է։ Որքանո՞վ կհաջողվի նրան, կախված է նրանից, թե որքանով ականատեսի դերում կլինի հանրությունը։**



Հասմիկ Սաֆարյան



Սթափվեք մնջախաղով էլ չհիացած և այդ թատրոնին էլ հուսախաբ արած վայ մտավորականներ։ Բացեք աչքներդ ու նայեք մայրաքաղաքի սրտի մեջ ձեր ձեռքով թալանած ու Անիի ավերակներ հիշեցնող Հայաստանի ազգային գրապալատի շենքին։  Ո՞ւր մնացին ձեր որոշումներն ու սին խոստումները։ Բա՞վ չէ։  Չհոգնեցի՞ք դատարկ խոսքեր ասելուց ու ոչինչ չանելուց։



․․․Սարսափում եմ. ու՞ր ենք գնում՝ Գրապալատն էլ մեզ պետք չէր՞... Լավ, ի վերջո, ի՞նչ է մեր երկրին պետք, ո՞րն է մեր բռնած գերակա ուղղությունը:

Մի՞թե Հայաստանի Առաջին բիբլիոգրաֆիական մատենադարն- Տարեգրության պալատ-Հայաստանի ազգային գրապալատը եղեռնելուց ու եզակի տեսակը ոչնչացնելուց հետո, ԱՅՍ արձանները մեկ տեղից՝ մեկ այլ տեղ տեղափոխելով, մշակույթ եք ուզում ստեղծել․․․

Արմեն Ամիրյան, ո՞ր ,,պատի ծակում ես՛՛․․․