Գազի արտահոսք Լոնդոնում, իրականացվել են մասսայական տարհանումներ

Գազի արտահոսք Լոնդոնում, իրականացվել են մասսայական տարհանումներ
Լոնդոնի Վեստմինստրյան շրջանում տեղի ունեցած գազի արտահոսքի պատճառով մի քանի հյուրանոցների կենվորների զանգվածային տարհանում է իրականացվել: Այս մասին հաղորդում է Սքոթլենդ Յարդը: Գազի արտահոսքն, ըստ հաղորդագրության, տեղի է ունեցել Սթրենդ փողոցում:



Ժամանակավորապես դադարեցվել են նաեւ այդ փողոցում գտնվող կոմերցիոն հաստատությունների գործունեությունը, մինչ արտակարգ իրավիճակի վերացումը: Տեղում աշխատում են հրշեջները, փրկարարներն ու ոստիկանները: Հետիոտներին եւս ոստիկանությունը հորդորում է շրջանցիկ ճանապարհներով երթեւեկել պահպանելով պատշաճ հեռավորություն Սթրենդ փողոցից: