Ընդդիմության ուղին
Այսօր մեր լրագրողին Սասուն Միքայելյանն ասել է, որ իշխանափոխության մասին կարող են մտածել, երբ փողոցում մի 50 հազար մարդ հավաքվի։ Իսկ Զարուհի Փոստանջյանի տեղակալ Կարապետ Աղաջանյանն էլ նշել է, որ «համաժողովրդական ընդվզումի» օրը հայտնի չէ՝ այդ օրը պետք է նշանակի ինքը՝ ժողովուրդը, երբ պատրաստ լինի դրան։ «Բոլորի մոտ էլ ընդվզման ցանկությունը կա, դրան ուղղված քայլերին պատրաստ չեն»,- նկատել է «Երկիր ծիրանիի» փոխնախագահը։
Ուրիշ ընդդիմադիրներ կարծես թե ասպարեզում չկան՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ մամուլում հանդես չեն գալիս։ Ժիրայր Սեֆիլյանն ու Անդրիաս Ղուկասյանը բանտում են։ Պարույր Հայրիկյանը ոգեւորված է ԵՄ համաձայնագրով եւ լռության ուխտ է արել։ Ո՞վ մնաց․ հատուկենտ դժգոհ մարդիկ, որոնք կա՛մ իրենց ետեւում մարդ չունեն, կա՛մ օրվա հացի խնդիր են լուծում եւ չեն ուզում իշխանությունների հետ առճակատման գնալ։ Այնպես որ, եթե անգամ առաջիկա տարիներին Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, ապա դա կլինի 1998-ի պալատական հեղաշրջման օրինակով, որից երկիրն ու հասարակությունը ոչինչ չեն շահի։
**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**
Կարծիքներ