Ի՞նչ է եղել զինվորին․ ֆեյսբուքյան օգտատիրոջը պատասխանում է Արծրուն Հովհաննիսյանը

Ի՞նչ է եղել զինվորին․ ֆեյսբուքյան օգտատիրոջը պատասխանում է Արծրուն Հովհաննիսյանը
 



_Ֆեյսբուքյան իր էջում մի քանի ժամ առաջ գրառում է կատարել Արթուր Մինասյանը․_



##### [Arthur Minasyan](https://www.facebook.com/drminasyan?hc_ref=ARQ15B9RY63lrssThjCoH_VhH8Xo5b2-C5f-G4m36TA1HqtQwg-9V1OrHICL0Z4KT4U&fref=nf)



[6 hrs](https://www.facebook.com/drminasyan/posts/10155988166358766)  



Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ ա տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ՝ Էռնեստ Հովհաննիսյանը Նոր Նորքից։ Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը/նետվե՞լը/նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ֊ների ու իրավապաշտպանների ուշադրությունը։ ՊՆ մամուլի ծառայությանն առաջարկում եմ մեկնաբանել/տեղեկություն տրամադրել։



Գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը․



[Արծրուն Հովհաննիսյան](https://www.facebook.com/arcrun?fref=ufi)



Արթուր ջան իսկ որտեղից իմացաք, որ միջադեպը կոծկելու միտում կա՞



Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել, ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն



[Edgar Khachatryan](https://www.facebook.com/Khachatryanedgar?fref=ufi)



Իսկ ինչի՞ց է երեւում, որ հենց ինքնախեղման փորձ է, ոչ թե բռնության արդյունք։



[Արծրուն Հովհաննիսյան](https://www.facebook.com/arcrun?fref=ufi)



Դեռ քննությունը ցույց կտա, բայց իմ ունեցած տեղեկությունները դա են ասում, քանի որ առաջին իսկ օրվանից չի ուզեցել ծառայել, ինչի կապակցությամբ նաև ծնողին հրավիրել են զորամաս:



[Edgar Khachatryan](https://www.facebook.com/Khachatryanedgar?fref=ufi)



Ես էլ դա եմ ասում, պարոն Հովհաննիսյան, քննությունը դեռ ընթացքի մեջ է, բայց Դուք արդեն ներկայացրեցիք այն, որպես ինքնախեղման փորձ։



[Արծրուն Հովհաննիսյան](https://www.facebook.com/arcrun?fref=ufi)



Չեմ կարծում, բայց հիմնավորումներս այստեղ չեմ ուզում քննարկել: Եթե դեմ չեք կհանդիպենք կքննարկենք:



[Arthur Minasyan](https://www.facebook.com/drminasyan?fref=ufi)



Գուցե հանրային քննարկո՞ւմ կազմակերպվի, մասնակից յուրաքանչյուրը բերի իր հիմնավորումները, հանրությունը գնահատի՝ որ հիմնավորումներն են ավելի համոզիչ։



[Arthur Minasyan](https://www.facebook.com/drminasyan?fref=ufi) Շնորհակալ եմ արձագանքի համար։ Իսկ ինչո՞ւ հրապարակային պաշտոնական տեղեկատվություն չի եղել։ Իմ ունեցած տվյալներով՝ միջադեպից անցել է երկու օր։



 [Արծրուն Հովհաննիսյան](https://www.facebook.com/arcrun?fref=ufi)



Արթուր ջան երբեք նման միջադեպերը չեն հաղորդվում, միայն տեղեկացվում է ծնողներին:



Միջամտում է Արթուր Սաքունցը․



[Artur Sakunts](https://www.facebook.com/asakunts?fref=ufi)



Պարոն Հովհաննիսյան, եթե խնդրեմ, ծնողի կոնտակտները կարող եք փոխանցել ինձ։



 



[Արծրուն Հովհաննիսյան](https://www.facebook.com/arcrun?fref=ufi)



Հիմա ոչ․․․



Հասմիկ Բաբաջանյան