Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան էջը մտա ու․․․

 Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան էջը մտա ու․․․
Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան էջը մտա ու․․․ Անկեղծ ասած չէի սպասում, որ նրա ֆեյսբուքյան էջն այդքան հարուստ կլինի՝ խոհափիլիսոփայական մտքեր, որոնք թիվ ու սահման չունեն։ Գրառումներ, բանաձևումներ, որոնք սպանում են։ Որոշները ներկայացնեմ, հուսալով, որ մնացածները չեն փոշիանա․



[**Գալուստ Սահակյան**](https://www.facebook.com/SahakyanGalust?hc_ref=ARQJBTi641l7NbqUbMT61lPjQFSH39d8IkGB6RopqZqQ5NBIJa5cxbGy6hpo64E1seQ&fref=nf)



Ամենաերանելի բանը հուզվելն է:



․․․



Սնանկ է այն գաղափարախոսությունը, որը ժողովրդին կաշառակեր է համարում, քանի որ ժողովուրդն ավելի լուրջ է:



․․․



Խորհրդարանը հիմնարկ չէ, այլ քաղաքական հարթակ, որտեղ քաղաքական գնահատականների հիման վրա օրինակելի օրենքներ են ընդունվում:



․․․



Իհարկե PR-ի տեխնոլոգիաներով կարելի է ձայներ վերցնել, բայց հնարավոր չէ երկիր կառավարել: ՀՀԿ-ն հանդուրժող է, բայց երբեք զիջող չէ:



․․․



Շատ լավ կլինի, որ խորհրդարանում ընդգրկվեն նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում: Այստեղ ահել ու ջահելի խնդիր չի կարող լինել: ԱԺ-ն գործադիր մարմին չէ, որ կրտսեր մասնագետ գա, հետո դառնա գլխավոր մասնագետ և այսպես շարունակ...



․․․



Մարդու յուրահատկությունը նրա խենթությունների մեջ է:



․․․



ՀՀԿ-ն չի ասում, որ մեզ հավատան, այլ՝ ժողովուրդն ինքն իրեն պետք է հավատա և չհուսալքվի: Մենք ասում ենք՝ ուզում եք փոփոխություններ, պետք է հավատաք, սակայն ոչ թե անձերին կամ քաղաքական թիմին, այլ յուրաքանչյուրն ինքն իրեն:



․․․



Ես այն գործիչն եմ, ով որևէ թիմի կամ անձի նկատմամբ որևէ պարտավորություն չունի: Ես աշխատում եմ իմ մտքով, և իմ ստեղծած կապիտալով, այսինքն՝ ինձ համար ամենակարևորն այն է, որ Գալուստ Սահակյանը՝ Գալուստ Սահակյան լինի. մնացածը ժամանակի հարց է: Իմ ամենամեծ լծակը՝ իմ սկզբունքներն են, որի գերին եմ ես. դրանք որևէ մեկը իմ ձեռքից խլել չի կարող: Իմ պաշտոնը Գալուստ Սահակյան լինելն է. պաշտոնի երբեք չեմ ձգտել:



․․․



Երկխոսությունը չի կարելի հայհոյանքի պես մի բան դարձնել: Արդեն մարդիկ մեկը մյուսին, որ ուզում են վիրավորել, ասում են՝ ես քեզ կերխոսեմ:



․․․



Որևէ մեկն իր դիրքերում հավերժ չէ. հավերժ է իր մտքերով և գաղափարներով:



․․․



Կան հանցագործներ և կան հանցագործ մտքեր գրող լրագրողներ:



․․․



Մենք ապրելակերպով ասիական ժողովուրդ ենք, իսկ գաղափարներով՝ դասական եվրոպական ժողովուրդ:



․․․



Մեծ հույսեր մի դրեք կուսակցությունների վրա, կուսակցությունները անցողիկ են, ազգը՝ հարատև:



․․․



Բաց սահման ունենալու համար մեր միտքը պետք է հասցնել անսահմանության:



Կա նաև չափածո գրառում․



[**Գալուստ Սահակյան**](https://www.facebook.com/SahakyanGalust?hc_ref=ARSR4mdvLLxFN10hZUQp4sBbbepu3aExFJv9bqEb5UuPTzLDexdJoFNKV06oTSkwvEs&fref=nf)



Ծխում եմ ծխում՝ բավականությամբ,



Ծխացնում ներսս ու հոգիս մաքրում:



Ու չեմ համբերում, նորից եմ ծխում.



Գալիքը հեռվում, իսկ ես շտապում,



շատ եմ շտապում:



Ցավով արձանագրում եմ, որ վերջին ամիսներին Գալուստ Սահակյանի «մուսան կորել է»։ Ֆեյսբուքյան իր էջում հազվադեպ գրառումներ կամ մարգարեական մտքեր կան։



Հասմիկ Բաբաջանյան