Ո՞վ է լինելու «բոլորի համար ընդունելի և ոչ կուսակցական նախագահը»

Ո՞վ է լինելու «բոլորի համար ընդունելի և ոչ կուսակցական նախագահը»




Որ Հանրապետության Չորրորդ նախագահը չպիտի լինի որևէ կուսակցության անդամ, առաջին հայացքից գայթակղիչ է թվում։ Միայն առաջին հայացքից։ Բայց երբ, Հայաստանը լավ ճանաչելով, պատկերացնում ես, որ նոր նախագահը պետք է լինի առանց քաղաքական ու հանրային հենարանի, հասկանում ես, թե նա ինչի մեջ է հայտնվելու։ Դառնալու է կառավարման համակարգի պտուտակը՝ թուլացնելու և սեղմելու բոլոր հնարավորություններով։



Նախագահի ընտրությունը կլինի խորհրդարանական ընտրություն «ընդարձակ մեծամասնությամբ»: Այսինքն միայն ՀՀԿ-ն չի ընտրելու, հնարավորություն է տրվում իր արբանյակներին ևս մասնակցել նախագահի ընտրությանը։



Ընտրել իրենց համար «բոլորի համար ընդունելի նախագա՜հ»․․․



Փաստորեն հանրությունը դուրս է մնում նախագահի ընտրություն կատարելու գործընթացից տրամաբանական պատճառով՝ ընտրել եք պատգամավոր, նա էլ կներկայացնի ձեր ձայնն ու խոսքը։



Հանրապետության չորրորդ նախագահը լինելու է «խորհրդարանի ընդարձակ մեծամասնության նախագահը»։ Այսինքն նախագահ ընտրելու է կոալիցիոն մեծամասնությունը։ Կոալիցիոն դեմքով նախագահ, ով բավարարում է բոլորի պահանջը, ընդունելի է բոլորի համար․․․



Ո՞վ է նա։ Ըստ շախմատային տրամաբանության, պաշտոնի է նշանակվում նա, ում անունը չի շրջանառվում։ Նա անկուսակցական պիտի լինի՝ քաղաքական ճանապարհ անցած, հարուստ կենսագրություն ունեցող։ Հանելուկային խորհրդավորութուն, որում նշվել են մի քանի էական տվյալներ։ Ի մի բերելով այդ տվյալները, կարելի ՝ հանելուկի պատասխանը գուշակել։



Արմեն Գևորգյան։ Սա զուտ որպես հանելուկի պատասխան։ Եթե տվյալները ներկայացվում են հանելուկային ձևով՝



Այն ով է, ով․



Կուսակցական չի,



Հարուստ փորձ ունի․



Բոլորի համար ընդունելի․․․ (բոլորը խորհրդարանական ընդարձակ մեծամասնությունն է)



կարծում եմ պատասխանն էլ անակնկալ չպիտի լինի․․․



Հասմիկ Բաբաջանյան