Պետություն կա՞, որ տրամադրություն ունենանք (տեսանյութ)

Պետություն կա՞, որ տրամադրություն ունենանք (տեսանյութ)
Հաշված օրեր են մնացել Ամանորին, Հրազդանի փողոցներում աշխույժ եռուզեռ է: Մարդիկ շտապում են շատ թե քիչ առեւտուր անել՝ դիմավորելու Նոր տարին: Ի՞նչ տրամադրությամբ են դիմավորում Նոր Տարին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն 2018թ-ից, հարցումներ կատարեցինք Հրազդանում: Բնակիչներից շատերը համարում են, որ Նոր տարին ուրախ տոն է, բայց ժողովուրդը այդքան էլ մեծ ոգեւորվածությամբ ու տրամադրվածությամբ չի նշում այդ օրը, քանի որ աշխատանք չկա Հրազդանում, մարդիկ արտագաղթում են: Ոմանք էլ ասում են, որ թեկուզ քիչ, բայց սրտներն ուրախ, կնշեն Նոր Տարին: Բնակիչների ցանկությունն ու երազանքը մեկն է՝ երկրին խաղաղություն, զինվորներին բարի վերադարձ, մարդկանց աշխատանք:



Մանրամասները տեսանյութում:



Նելլի Կարապետյան