Վատ եղանակային պայմանների պատճառով Մոսկվա–Երեւան մի քանի չվերթ է չեղարկվել

Վատ եղանակային պայմանների պատճառով Մոսկվա–Երեւան մի քանի չվերթ է չեղարկվել
Մոսկվայում վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է դեպի Երեւան մի քանի չվերթ։ Ինչպես հայտնում է «Շերեմետեւո» օդանավակայանի լրատվության ծառայությունը՝ այսօրվա դրությամբ չեղարկվել է «Էյր Ֆրանս» եւ «Աերոֆլոտ» ընկերությունների 2 չվերթ։ Դեպի Երեւան թռիչքները պետք է կայանային Մոսկվայի ժամանակով ժամը 20։40-ին։



Դեկտեմբերի 4-ին «Աերոֆլոտն» ընդհանուր առմամբ չեղարկել է 60 չվերթ, եւս 35-ը հետաձգվել են վատ եղանակային պայմանների պատճառով։