ԱՄՆ-ն կդադարեցնի Սիրիայում YPG-ի ռազմական մատակարարումը

ԱՄՆ-ն կդադարեցնի Սիրիայում YPG-ի ռազմական մատակարարումը
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Սիրիայում քրդական YPG-ի զինումը, քանի որ այն արդեն անհրաժեշտություն չի հանդիսանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Մետիսը հավելել է, որ գործելու են հիմնականում այն սահմաններում, որոնք ուրվագծել է նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նաեւ ասել է, որ քրդական ջոկատները արդեն իսկ զինված են, ու քանի որ այժմ կոալիցիան դադարեցնում է նախահարձակ գործողությունները, ակնհայտ է, որ հետագա զինումը նպատակահարմար չէ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ: