Գարդասիլ սրսկվող ու ռեկլամ անողներին ասեք՝ մի հատ էլ էլի՜ պատվաստվեն , որ համոզիչ լինի․․․

Գարդասիլ սրսկվող ու ռեկլամ անողներին ասեք՝ մի հատ էլ էլի՜ պատվաստվեն , որ համոզիչ լինի․․․
Հայաստանում Գարդասիլով պատվաստումը միանշանակ չի ընկալվում։ Դրան դեմ են նաև որոշ բժիշկներ։ Այս ֆոնի վրա առողջապահության ոլորտի որոշ աշխատողներ իրենց աղջիկներին ցուցադրաբար պատվաստել են։



Ֆեյսբուքի արձագանքներից․



[Հրանտ Մելիք-Շահնազարյան](https://www.facebook.com/HrantBek?hc_ref=ARQSoQJjaMaZxKCIbbDsrSvtG88xmodr266Vp963K9PVK-P2NTQxWGRRcrFP2NGiFLY&fref=nf)



Ամենավատ բանը, որ կարող էին անել առողջապահության ոլորտի մասնագետները՝ ապացուցելու համար, իբր պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն անվտանգ է աղջիկների համար, սեփական երեխաներին ցուցադրաբար պատվաստելն էր։ Դա՞ էր ձեր ապացուցողական բազան, պրոֆեսիոնալության ցուցանիշը։ Էս որտե՞ղ եք ախր հասել արդեն, ժողովուրդ։ Գարշելի էր։ Աստված թող ձեր զավակներին շատ-շատ առողջություն տա, ձեզ էլ մի քիչ խելք։ Հիասթափված եմ։



[Der Hovel Ohanyan](https://www.facebook.com/derhovel.ohanyan?fref=ufi)



Ինչքանո՞վ ենք վստահ, որ իրենց երեխաներին այդ պատվասանյութն են ներարկել և ոչ թե անվտանգ մեկ ուրիշ դեղամիջոց։ Ամեն ինչն են շոու դարձնում։ Եթե Գարիկի ու Արամ MP3ի նման խամաճիկներն արդեն Հ1 եթերում են իրենց «սրամիտ» ու սրտխառնոց առաջացնող «հումորով», էլ ուրիշ ի՞նչ սպասենք։



[Անի Ավագյան](https://www.facebook.com/profile.php?id=100012132697685&fref=ufi)



Իսկ ի՞նչն է ստիպում Ձեզ մտածել, որ նրանք գնացել են այդ քայլին պատվաստման անվտանգությունն ապացուցելու համար, այլ ոչ թե պատվաստման կարևորությունն ապացուցելու: Ասել էին, որ պատրաստ են սկսել պատվաստումներն իրենց երեխաներից և պահեցին խոստումը:

Հ.Գ. Լավ կլինի այս օրինակին հետևեն նաև ՊՆ ներկայացուցիչները, և չինովնիկները ևս առաջին հերթին սահման ուղարկեն իրենց երեխաներին, հետո նոր խոսեն սահման պահելու և ծառայելու կարևորությունից:



[Paycar Avetisyan](https://www.facebook.com/paycar.avetisyan?hc_ref=ARSDsNwnxZWno0zpSB8pQielyZP3CfMrO8yWl9yaTHfLu_N6iDH376qnrmk4UTrvvWo&fref=nf)



Ինչքան էլ ուզեն պատվաստեն, որ կինը հանկարծ չունենա արգանդի վզիկի ուռուցք միևնուն է ոչ ճիշտ սնուցումը , սթրեսները իրենց գործ կանեն , ընենց որ իմունհամակարգի համար դողացեք , թէ չէ մի անգամ պատվաստելով և օրգանիզմին ասելով՝ արդեն հանգիստ, էլ ուռուցքով չես հիվանդանա, նման է լինում համահայկական ֆոնդին գումար փոխանցողների մտածելակերպին ՝ տարին մեկ անգամ 50$ փոխանցելով համարում են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարած։



[Nelli Gh](https://www.facebook.com/nelli.yan.16?fref=ufi&rc=p)



Ոնց կարա հիվանդը հավատա ձեզ նման բժիշկներին։ Ես ինքս բնակվում եմ Եվրոպայում, ունեմ աղջիկ ու չեմ պատվաստելու։ Ի տարբերություն ձեզ, բժիշկն ասաց․ կարդացեք, հետաքրքրվեք, եթե ուզեք, կպատվաստենք։ Կարդալուց հետո հասկացա, թե բժիշկն ինչու իր վրա չվերցրեցէդ մեծ պատասխանատվությունը։



 [Արամ Մանուկյան](https://www.facebook.com/aram.manukyan.3958?hc_ref=ARQYkZblKYOtP1Nf2IWiMcePXNnXJjtxTwthrRiDxvteOD7W2rZq2dg6UeKhRlp7HCg&fref=nf)



Գարդասիլով էրեկ սրսկվող ու ռեկլամ անողներին ասեք մի հատ էլ էլի պատվաստվեն , որ համոզիչ լինի))))



##### **Վերջը գարդասիլով սրսկելու համար իրանք են փող տալու։ Էս ինչ վիզ դնել են դրել ))։**



Պռինցիպի դուխով սրսկվեք էտ գարդասիլը , մենք երկրաշարժ , սով, պատերազմ , ռուզիկ , վիգեն , քարդաշյան , Սերժիկ տեսած ազգ ենք , մեզ ոչ մի բան չի կարա լինի)))



Հասմիկ Բաբաջանյան