Ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել․ ուղիղ (թարմացված)

Ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել․ ուղիղ (թարմացված)
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, տարկետման իրավունքի դեմ պայքարող ուսանողները, ի նշան բողոքի, հացադուլ են հայտարարել։ Հացադուլավորների թվում են Դավիթ Պետրոսյանը և ևս 4 հոգի (Չուկակլյան Լևոն, Ասատրյան Գեղամ, Յուրի, Հարութ)։ Նրանք ինֆորմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում փակված են, այժմ մյուս ցուցարարները նրանց են փնտրում, սակայն միջանցքների դռները փակ են, իսկ անվտանգության աշխատակիցները դուրս են հրավիրում ուսանողներին եւ ակցիան լուսաբանող լրագրողներին՝ հորդորելով չխանգարել դասապրոցեսին։ Դիտարկմանը, թե հացադուլավորները ներսում են, ոչ թե դրսում, անվտանգության աշխատակիցը պատասխանեց՝ ոչինչ։ Ի դեպ, հացադուլ հայտարարած 5 երիտասարդներից 4-ը ծառայել է բանակում։ Այս մասին հաղորդում է Hraparak.am-ի թղթակիցը ԵՊՀ-ից։ Ակցիայի կազմակերպիչներից Վահան Կոստանյանը հայտարարեց, որ այժմ 5 հոգանոց խմբեր են կազմել եւ ուղարկում են համալսարաններ՝ ուսանողներին հորդորելու միանալու դասադուլին։



Հիշեցնենք, որ լսարաններից մեկում փակված՝ հացադուլավորների պահանջը օրինագծի անհապաղ կասեցումն է։ Դավիթ Պետրոսյանի խոսքով, խոսել են համալսարանի ղեկավարության հետ, առայժմ ուղիղ բանակցություն չկա։ Դասադուլ անող մյուս ցուցարարներն այս պահին ԵՊՀ-ի դիմաց նստացուցային պայքարի անցան։