Սփյուռքը մեզ է օգնում, Ծառուկյանն էլ՝ սփյուռքահայ ուսանողներին

Սփյուռքը մեզ է օգնում, Ծառուկյանն էլ՝ սփյուռքահայ ուսանողներին

Գագիկ Ծառուկյանը որոշել է հոգալ լիբանանահայ ուսանողների ուսման վարձերի հարցը։ Ընդ որում՝ արդեն երկու տարի անընդմեջ է Ծառուկյանի հիմնած «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը փոխանցում բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ ուսանողների ուսման վարձերը։ Խոսքը տարեկան քսան ուսանողների մասին է, որոնց Ծառուկյանը հրավիրել էր իր մոտ՝ անձմաբ այդ մասին տեղեկացնելու։ Հանդիպմանը ներկա էր նաև կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։



Ուշագրավ է, որ մի կողմից մենք սփյուռքից ենք անընդհատ օժանդակություն հայցում, խնդրում ենք գալ, ներդրումներ կատարել այստեղ, օգնել Հայաստանին, մյուս կողմից այստեղի գործարարները իրենք են օգնում Հայաստան եկած սփյուռքահայերին։



Ծառուկյանն էլ իր ելույթում նշեց, որ ոչ միայն սփյուռքը պետք է հայրենիքին օգնի, այլ հայրենիքն էլ պետք է սփյուռքին օգնի։ Նա նաև խոտսացավ ուսանողներին, որ ինչ խնդիր էլ լինի, ինքը պատրաստ է օգնել նրանց։