Պայթյուն գործարանում, կան տուժածներ

Պայթյուն գործարանում, կան տուժածներ

Մեր տեղեկություններով` քիչ առաջ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետեւանքով կան տուժածներ: Մեզ հասած տեղեկություններով՝ պայթել է գործարանի կաթսայատունը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորը։



ԱԻՆ-ից հաստատում են տեղեկությունը․ «Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը»։



Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։