Անի Աթայանի ելույթը Մեխիկոյում (տեսանյութ)

Անի Աթայանի ելույթը Մեխիկոյում (տեսանյութ)

Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված դասական համերգին Մեքսիկայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և 12-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Անի Աթայանը կատարեցին Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտինո» ստեղծագործությունը:



Չնայած երիտասարդ տարիքին, Անին արդեն քաջ հայտնի է երաժշտասեր հասարակությանն ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում: Նա մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է, «Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ /գեղարվեստական ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը/:



Հիշեցնենք, որ 2016թ.-ին որպես պատանի դաշնակահար` Անին Հայաստանը ներկայացրեց «Սերունդների մեղեդիներ» միջազգային 4-րդ մանկական երաժշտական փառատոնին, որն անցկացվեց Մոսկվայի Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: