Տարեցները տարեցների համար (լուսանկարներ)

Տարեցները տարեցների համար (լուսանկարներ)

Հոկտեմբերի 1-ը, որպես Տարեցների միջազգային օր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա նաև ողջ աշխարհում:



Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, նախօրեին մայրաքաղաքի հ78 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ «Տարեցները տարեցներին» խորագրով: Դպրոցի դահլիճում նստած էին աշակերտների տատիկներն ու պապիկները, իսկ նրանց համար ելույթ ունեցավ «Հնաբնակ Երևանցիների» Ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը (գեղ. ղեկավար Լաուրա Մակարյան, խմբավար՝ Նարինե Դավթյան): Հուզիչ մթնոլորտ էր թե՛ բեմում, թե՛ դահլիճում: Երգչախմբի կատարումները երիտասարդացրել էին բոլորին:



Դպրոցի տնօրեն Ա. Միրզոյանը շնորհակալագիր հանձնեց երգչախմբին, բարեմաղթանքներ ուղղեց ներկա հյուրերին, ովքեր թիկունքում տասնամյակներ թողած, աշխատանքային հարուստ կենսագրություն ունեցող մարդիկ էին: Վերջում միաձուլվել էին կատարող և ունկնդիր՝ համատեղ հնչեցնելով Արտեմի Այվազյանի «Հե՜յ, ջա՜ն, Երևան» երգը: