Պուտինը Մակրոնին հրավիրել է Ռուսաստան... մի քանի շաբաթով

Պուտինը Մակրոնին հրավիրել է Ռուսաստան... մի քանի շաբաթով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի պաշտոնակցին՝ Էմանուել Մակրոնին հրավիրել է այցելել Ռուսաստան: 



«Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս պարոն նախագահին հրավիրել Ռուսաստան: Նա հիշեցրեց, որ Պետրոս I-ը մի քանի շաբաթ գտնվել է Ֆրանսիայում: Ինչպես ասում են դիվանագիտական ոլորտում, ամեն ինչ փոխադարձ պետք է լինի: Ես նույնպես արոն նախագահին հրավիրում եմ Ռուսաստան: Հուսամ՝ նա կկարողանա մի քանի շաբաթ անցկացնել Մոսկվայում»,- ասել է Պուտինը՝ Էմանուել մակրոնի հետ բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսում: