Արձանագրումներ (լրագրային շանսոն)

Արձանագրումներ (լրագրային շանսոն)

Դրախտ



«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կյանքը աստիճանաբար դրախտի է վերածվում: Ավագանու երկու անդամ դուրս եկան քաղաքապետարանի` նրա 5 հոգանոց ֆրակցիայից: Հիմա, որպեսզի Զարուհի Փոստանջյանը միայնակ վայելի դրախտը, պետք է, որ ավագանու ևս երկու անդամ լքի կուսակցությունը:



2018



Վահրամ Բաղդասարյանը «Ելք»-ին մինչև 2018 թվականը մտածելու և փրկվելու ժամանակ տվեց: Դատելով «Ելքի» արձագանքներից` այնտեղ չէին սպասում իրադարձությունների այդպիսի զարգացման:



Հուզմունք



Կառավարության 2017-2022թթ. ծրագրի քննարկման ժամանակ Աղվան Վարդանյանի ելույթից Կարեն Կարապետյանը հուզվել է, սակայն զսպել է հուզմունքը, որպեսզի ծրագրի համահեղինակ ՀՀԿ-ականներն ուրիշ բան չմտածեն:



Թռած



Գագիկ Ծառուկյանն իր անվան խմբակցությանը հրահանգել էր դեմ քվեարկել կառավարության ծրագրերին, իսկ ինքը «թռել» քվեարկությունից: Նույնիսկ Իվետա Տոնոյանը չգիտեր, թե որտեղ է առաջնորդը:



Գալուստ Սահակյան



Բոլոր ԶԼՄ-ները փորձում են Սերժ Սարգսյանի գնալ-մնալու հարցի պատասխանը ստանալ Գալուստ Սահակյանից: Գալուստ Սահակյանն էլ այնպիսի բաներ է ասում, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը չի ջոկում` հիմա մնալո՞ւ է, թե՞ գնալու: