Ինչո՞ւ է Պոլիտեխնիկը դեղեր գնում

Ինչո՞ւ է Պոլիտեխնիկը դեղեր գնում

Hraparak.am-ի ընթերցողներից մեկը խնդրել էր պարզել, թե Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գնումների պլանում ինչո՞ւ են հայտնվել բազում դեղեր, համալսարանի ինչի՞ն են պետք այդքան դեղեր. «Գնումների պլանը կարդալիս տպավորություն է, թե դա որևէ բժշկական հաստատության գնումների պլան է։ Պլանով նախատեսված է բազմաթիվ դեղորայք գնել».- գրել էր ընթերցողը։ Թեպետ դեղերի անուններից արդեն հասկանալի էր, որ դրանք բուժկետի տարրական առաջին օգնության դեղորայք և պարագաններ են, այնուամենայնիվ մենք կապ հաստատեցինք պոլիտեխնիկական համալսարանի հաշվապահություն, որտեղից և հաստատեցին, որ դեղորայքը բուժկետի համար է։



Հ.Գ. Մեր փոքրիկ երկրի քաղաքացիների մոտ վստահությունն այնքան է անկում ապրել, որ նույնիսկ նման չնչին գնումներն են մարդկանց մոտ կասկածի տեղիք տալիս։ Տարիներ առաջ էլ մեր խմբագրություն էին զանգահարել մի շենքի բնակիչներ, նրանք պնդում էին, որ քաղաքապետարանի աշխատակիցները պատրաստվում են կտրել բակի միակ ծառը։ Վազեվազ հասանք նշված հասցե և պարզվեց, որ մասնավոր ընկերության աշխատակիցներ ընդամենը գետինը փորել էին, որպեսզի լարեր անցկացնեին, իսկ բակի բնակիչները կասկածամտությամբ նույնիսկ չէին էլ մոտեցել ճշտելու աշխատանքների նպատակները։