«Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակցուհու մոտ հայտնաբերել են ներարկիչ

«Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակցուհու մոտ հայտնաբերել են ներարկիչ

Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության համար նախատեսված սենյակում անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Կ.-ին:



ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ տիկնոջ մոտից հայտնաբերել են սեւ գույնի խիտ, կասկածելի հեղուկով լցված մեկանգամյա օգտագործման ներարկիչ:



Դատաքիմիական փորձաքննության արդյունքներով` հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:



Վ. Կ.-ն ձերբակալված է: