Հունաստանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Միջերկրական ծովում գրանցվել է 5,1 բալ հզորությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Կրետե կղզու մոտակայքում, օջախի խորությունը՝ 6,6 կմ է: Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդումներ չկան: