Աբխազիայում զինապահեստ է պայթել, կան բազմաթիվ վիրավորներ

Աբխազիայում զինապահեստ է պայթել, կան բազմաթիվ վիրավորներ

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, Աբխազիայում զինապահեստ է պայթել: Առնվազն երեսուն մարդ է տուժել, որից քսանը Ռուսաստանի քաղաքացիներ: Այս մասին լրատվամիջոցին փոխանցել է Աբխազիայում ռուսական դեսպանատան պրեսս-ատաշե Թուրալ Ջավադովը:



Մյուս տուժածների քաղաքացիության մասին հրապարակումներ չկան: Չեն հրապարակվել նաեւ տեղեկություններ տուժածների կրած մարմնական վնասվածքների աստիճանի մասին: Տուժածներից հինգը գտնվում են Սուխումիի հիվանդանոցում մյուսները Գուդաուտիի հիվանդանոցներում են: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները փրկարարներն ու բուժ բրիգադները: Զինապահեստի հարակից շրջանների բնակիչներին տարհանում են ավելի ապահով վայրեր: Աբխազիայի ՆԳՆ Ռոդիոն Բազբան հայտարարել է, որ առայժմ անհնարին է մոտենալ զինապահեստին: