Երկրի կողքով անցել է մինչ այս հայտնաբերված ամենախոշոր երկնաքարը

Երկրի կողքով անցել է մինչ այս հայտնաբերված ամենախոշոր երկնաքարը

Հսկա Ֆլորենս երկնաքարը Երկրի կողքով անցել է պոտենցիալ վտանգավոր հեռավորությամբ, հայտնում է CNN-ը:



Գիտնականների հաշվարկներով՝ երկնային մարմինը մեր մոլորակի կողքով անցել է 7 միլիոն կիլոմետր հեռավորությամբ: Դա 18 անգամ մեծ է քան Երկրի և Լուսնի հեռավորությունը:



ՆԱՍԱ-ի մասնագետները Ֆլորենսը համարում են խոշորագույնը, որովհետև այն ամենամեծ մերձերկրյա օբյեկտն է, որ հայտնաբերվել է գործակալության կողմից այդ ուղղությամբ ուսումնասիրություններ սկսելուց ի վեր (1980թ.):



Ֆլորենսի (3122) շառավիղը հասնում է 5 կիլոմետրի: Ավելի վաղ այն Երկրի հետ մերձեցել է 1890 թվականին:



Ֆլորենսը հայտնաբերվել է 1981թ. :