Ընտրել են Ռուբեն Մելիքյանի ընտանիքին խփելու տարբերակը. փաստաբան

Ընտրել են Ռուբեն Մելիքյանի ընտանիքին խփելու տարբերակը. փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելով ԲԴԽ-ն չփաստեց արդարադատության մահը Հայաստանում։ Դա փաստված է արդեն վաղուց։

Բայց Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար, այն էլ շիտակ ու հայրենանվեր գործունեության համար, դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է։ Իսկ անբարոյականությունը ցմահ խարան է։

Հ.Գ. Այս խարանի տակ մնացին նաև Աննա Փիլոսյանի կարգապահական վարույթի առիթ ու պատճառ դարձած փաստաբանները, ովքեր Ռուբեն Մելիքյանի արդար գնահատականին ուղիղ պատասխանել անկարող, ընտրեցին նրա ընտանիքին խփելու տարբերակը։
Շնորհավորում եմ Աննա Փիլոսյանին։ Աստված բոլորիս մեր սրտով տա։